HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ դեկտեմբերի 11-ի երեկոյան կիրառված բռնության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ըստ տարածված մամուլի հաղորդագրության` հանձնարարություն է տրվել ոստիկանության օպերատիվ-հետախուզական մարմիններին՝ միջոցառումներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված տեսանկարահանող սարքի տեսագրությունն ուղարկվել է փորձաքննության։

 

 

Մեկնաբանություններ (1)

wisman
Արամի, նաեւ ազատամարտիկների հետ կատարվածը չի տեղավորվում սովորականի շրջանում: Կարելի է ենթադրել, որ փորձում են ակտիվ գործողությունների դրդել՝ քանի ձմեռ է, դիմացն էլ նոր տարի, մարդկանց գլուխները խառն է, դուրս եկողները քիչ կլինեն: Մի բանը տարօրինակ է երեւում՝ բհկ-ին ոնց որ չեն ծեծում, մինչդեռ կարծես իրենցից պիտի սկսվեր - (?)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter