HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Վրաստանի նախագահին

Վրաստանի նախագահի նստավայրում այսօր կայացել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը:

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-վրացական բարեկամական փոխհարաբերությունները և կարևորել դրանց շարունակական խորացումը: Հայաստանի վարչապետը և Վրաստանի նախագահը գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակից և ընդգծել, որ պետք է ջանքեր գործադրել առևտրատնտեսական համագործակցությունը ևս այդ մակարդակին հասցնելու ուղղությամբ: Կողմերը հույս են հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածություններն այսուհետ ևս կշարունակվեն կյանքի կոչվել` ի շահ երկու երկրների և ժողովուրդների:
Հանդիպմանը քննարկվել են նաև ինտեգրացիոն գործընթացներին երկու երկրների մասնակցությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: 

ՀՀ վարչապետը Վրաստանի նախագահին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` ներկա գտնվելու 2015 թ. ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: 
Վրաստանի նախագահն իր հերթին ՀՀ նախագահին ու հայ ժողովրդին է փոխանցել իր ջերմ բարեմաղթանքները:
Հովիկ Աբրահամյանի և Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցից հետո Վրաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել աշխատանքային ճաշ՝ կառավարական պատվիրակության անդամների մասնակցությամբ: Քննարկվել է տրանսպորտային հաղորդակցության, էներգետիկայի, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը, կարևորվել այդ ուղղություններով համագործակցության ընդլայնումը: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter