Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարելու մեջ կասկածվողը բերման է ենթարկվել
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով , որ դեկտեմբերի 11-ին ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակում իրականացնելու մեջ կասկածվող անձը Արշակ Սվազյանը բերման է ենթարկվել ոստիկանություն:
«Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի անձը` 1973 թ. ծնված Արշակ Սվազյան, ով դեկտեմբերի 14-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի 30 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն», - ասված է ոստիկանության հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել