
Ախալքալաքում բողոքի ակցիա է ընթանում
Այսօր Ախալքալաքի շրջանային վարչության շենքի դիմաց խանութների շուրջ 100 սեփականատերեր բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են իրենց նկատմամբ կիրառած մեծ տուգանքները չեղյալ հայտարարել: Այս մասին հայտնում է jnews.ge լրատվական կայքը:
Սեփականատերերն այսօր առավոտից փակել են իրենց խանութները՝ ի նշան բողոքի: Բողոքողների մեջ են տարբեր ապրանքներ վաճառող խանութների սեփականատերեր, այդ թվում՝ մթերային, կենցաղային, հագուստի և այլ տեսակի ապրանքների:
«Ինձ տուգանել են 4 ամիս առաջ: Ես մթերային խանութ ունեմ, փոքր երկաթյա (ժեշտ) բուդկա: Ինձ 48 հազար լարի տուգանք են գրել, չգիտեմ ինչի համար է, նույնիսկ իրենք չգիտեն: Ես դատի եմ տվել, Թբիլիսիի դատարանում երկու նիստ է եղել, բայց դեռ որոշում չի կայացվել: Ես չեմ բացի իմ խանութը մինչև այս հարցը չլուծվի, Նոր տարին չեմ նշի, բայց խանութը չեմ բացի»,-ասել է ցուցարարներից մեկը:
Լուսանկարը՝ jnews.ge-ի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել