Ս. Օհանյանը և Ա. Սորոկինը ստորագրեցին ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցության 2015թ. ծրագիրը
Դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի 2014թ. համագործակցության ծրագրի ամփոփումը: Միջոցառմանը ելույթ ունեցան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, այդուհետ զեկույցներով հանդես եկան համագործակցող ՀԿ-ների ղեկավարները: ՀՀ պաշտպանության նախարարը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը 2014թ. ընթացքում դասընթացներ անցած մասնակիցներին հանձնեցին նաև համապատասխան հավաստագրեր: Միջոցառման ավարտին Սեյրան Օհանյանը և Անդրեյ Սորոկինը ստորագրեցին ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցության 2015թ. ծրագիրը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել