HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սկսվել են Մասիս քաղաքի հեռախոսագծերի թվայնացման աշխատանքները

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Մասիս քաղաքի հեռախոսագծերի թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2011թ. տարեվերջ, ինչը թույլ կտա ապահովել քաղաքի բնակիչներին թվային ֆիքսված կապի և լայնաշերտ Ինտերնետի բարձրորակ ծառայություններով:

«Ցանցի արդիականացումը և բարձր տեխնոլոգիական սարքավորումների ներդրումը` մեր ընկերության զարգացման ռազմավարության գլխավոր գերակայությունն է: Ֆիքսված կապի հեռախոսագծերի թվայնացումն աշխատատար և ծախսատար, սակայն, միաժամանակ, երկրի համար անհրաժեշտ գործընթաց է, և մենք շարունակում ենք աշխատել մեր ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ: Միասնական օպերատոր` «ԱրմենՏել»-ի ներդրումների շնորհիվ, Հայաստանի ֆիքսված ցանցի թվայնացման մակարդակը թույլ է տալիս դասել մեր երկիրը Արևմտյան Եվրոպայի տեխնոլոգիապես զարգացած երկրների շարքին», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ հոկտեմբերի վերջի դրությամբ թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 82 տոկոսը, իսկ բաժանորդային ցանցի մալուխմների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter