
Մարտական հենակետում զինվոր է մահացել
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 21-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում արձանագրվել է մահվան ելքով դեպք, որի հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Դավիթ Հրաչյայի Քոլոյանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Դ. Քոլոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել