HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հասմիկ Պողոսյան. «Ինքը եղել է կոմերիտմիության իմ ղեկավարը, ես իր ձեռքի տակ ժամանակին աշխատել եմ»

Ազգային ժողովի ամեն քառօրյայի չորեքշաբթի օրը կառավարության անդամները ներկայանում են խորհրդարան եւ պատասխանում են պատգամավորների հարցերին:

Ենթադրվում է, որ նախարարները մեծ երանությամբ են այդ օրը գալիս խորհրդարան, քանի որ մեկուկես ժամ հանգիստ ննջում են աթոռներին նստած, կամ գոնե կիսապառկած դիրք են ընդունում՝ հենվելով կողքի նստողի ուսերին:

Միայն տեսնել է պետք այն նախարարի դեմքը, երբ նա պիտի պատասխանի պատգամավորի հարցին: Մի կերպ տեղից վեր է կենում եւ հոգնած քայլերով գնում դեպի ամբիոնը: Լրագրողական օթյակից տեսանելի էր, թե երեկ իրարից ինչքան հեռու էին նստած երկու կին նախարարները՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Տղամարդ նախարարները գրեթե միշտ իրար կողքի են նստում, իսկ երկու կանայք՝ միշտ իրարից հեռու: Լրագրողները ենթադրեցին, որ կանաց միջով «սեւ կատու» է անցել, քանի որ տեւական ժամանակ է ԱԺ-ում նրանք իրար հետ չեն շփվում:

Հասմիկ Պողոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ինքն ու Հրանուշ Հակոբյանը հիանալի հարաբերություններ ունեն եւ իրարից նեղանալու պատճառ չունեն: «Հրանուշ Հակոբյանը հեռվից ասում էր, որ դու ինքնաթիռում քնեցիր, ես չքնեցի ու ջարդված եկել եմ աշխատանքի: Ես էլ հեռու եմ նստել, որ ինձանից մի քիչ հանգստանա, չխանգարեմ: Հանրապետության նախագահի հետ միասին գործուղման էինք մեկնել Մոսկվա»,-ասում է Հասմիկ Պողոսյանը:

Մշակույթի նախարարն ասաց, որ այցի ընթացքում գրեթե միշտ միասին են եղել եւ նույնիսկ նույն ավտոմեքենան են նստել: «Խաղաղ ապրեք, որեւէ խնդիր չկա: Առաջին հերթին Հրանուշ Հակոբյանին ես ճանաչում եմ երկար տարիներ: Ինքը եղել է կոմերիտմիության իմ ղեկավարը, ես իր ձեռքի տակ ժամանակին աշխատել եմ: Այս ընթացքում մենք կոլեգաներ ենք, իրար հարգում ենք, եւ վերաբերմունքի խնդիր չկա»,- Հավելեց Հասմիկ Պողոսյանը:

Նա խոստացավ մյուս անգամ շատ «քիփ» նստել Հրանուշ Հակոբյանի կողքին, որ մենք տեսնենք` իրենց մեջ խնդիրներ չկան:

Մեկնաբանություններ (3)

John
Sovetakan Miutyunn merav 20 tari araj.SOVETIZM@ EREVI kmerni 200 tari heto...
Նուբար Ասլանյան
«Նա խոստացավ մյուս անգամ շատ «քիփ» նստել Հրանուշ Հակոբյանի կողքին»:Երբ տղան ու աղջիկն են կողք կողքի «քիփ»նստում՝ բնական է եւ հասկանալի:Անգամ այս երեւույթը անուն ունի:Երբ երկու տղա են նստում իրար կողք կողքի՝«քիփ», սա էլ մի կերպ «գինով կուտվի»:Իսկ երբ երկու աղջիկ են կողք կողքի նատում«քիփ»...ալավերդին Հասմիկ Պողոսյանի մոտ:՝
gayane
Տեսնում էք, ոչինչ չի փոխվել-- եղել է կոմերիտմիության ղեկավարը դարձել է կուսակցական կոլեգան: Ողբամ զ քեզ հայ ժողովուրդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter