HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանի անունից կտրվի ընդունելություն` Հայաստանի ԵՏՄ մուտքի առթիվ

Մոսկվայում ավարտվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ նվիրված 2015թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության և դրա մարմինների գործունեության մեկնարկի գործնական ասպեկտներին:

Նիստին մասնակցել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, ովքեր նիստի արդյունքներն ամփոփվել են համատեղ մամուլի ասուլիսում:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հարցում աջակցության համար, նաև նշել այդ երկրների համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կատարած մեծ աշխատանքը և բոլորին մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Այսօր երեկոյան Մոսկվայում ՀՀ նախագահի կեցավայրում՝ «Արարատ Պարկ Հյաթ» հյուրանոցում, Սերժ Սարգսյանի անունից կտրվի ընդունելություն՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու գործընթացի ավարտի կապակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter