
Քաջարանի քաղաքապետարանի ծախսերը. կոնյակը` նորապսակներին, պսակը` հանգուցյալներին
Գնումների գործընթացի մասին առաջին անգամը չէ, որ մամուլը գրել է: Վերահսկիչ պալատի վերջին տարիների բացահայտումները ևս այդ ոլորտի բացասական երևույթների, չարաշահումների, աննպատակ ծախսերի մասին են վկայել, սակայն սայլը տեղից չի շարժվում:
Տարբեր գերատեսչություններ, համայնքապետարաններ հրապարակում են իրենց ղեկավարած մարմնի 2015 թ. գնումները: Պատահմամբ նայեցի Սյունիքի մարզի Քաջարանի քաղաքապետարանի 2015 թ. գնումների պլանը:
Քաջարանի քաղաքապետարանը 2015 թ. նախատեսում է ձեռք բերել 120 հատ ամանորյա բացիկ՝ յուրաքանչյուրը 1000 դրամ արժեքով, 36 գրիչ՝ հատը 1200 դրամ, 70 հատ ծաղկեպսակ՝ 15.000 դրամով և այլն:
Անվանումը |
Չափման միավորը |
Միավորի գինը |
Ընդհանուր ծախսը /դրամ/ |
Քանակը |
Գրիչ |
հատ |
1.200 |
43.200 |
36 |
Ամանորյա բացիկներ |
հատ |
1000 |
120.000 |
120 |
Ծաղկեպսակ |
հատ |
15.000 |
1.050.000 |
70 |
Կոնյակ |
շիշ |
5.500 |
110.000 |
20 |
Հանքային ջուր |
շիշ |
150 |
81.000 |
540 |
Գազավորված ջուր |
շիշ |
250 |
270.000 |
1080 |
Շոկոլադ |
կգ |
5.500 |
148.500 |
27 |
Շոկոլադ տուփով |
հատ |
3.800 |
98.800 |
26 |
Կոնֆետ |
կգ |
1.800 |
32.400 |
18 |
Ավելի տպավորիչ են քաղաքապետարանի ներկայացուցչական ծախսերը. 20 շիշ 5.500 դրամանոց կոնյակ, 540 շիշ 150 դրամանոց հանքային ջուր, 1080 շիշ գազավորված ջուր՝ հատը 250 դրամ, 27 կիլոգրամ 5.500 դրամանոց շոկոլադ. 26 հատ տուփով շոկոլադ՝ յուրաքանչյուրը 3.800 դրամ, 18 կիլոգրամ 1800 դրամանոց կոնֆետ և այլն: Շուկայում ամենաորակյալ մանդարինը 400-500 դրամ է, սակայն քաղաքապետերանում որոշել են համտեսել 950 դրամանոց մանդարին՝ 8 կգ:
Քաղաքապետարանը միայն սուրճերի ու թեյի համար նախատեսել է 108.500 դրամ: Նշենք, որ ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված է մոտ 1 մլն դրամ:
Գնումների պլանի հանգիստ, մշակույթ, կրոն և սպորտ անվանումը կրող «ապրանքներ» բաժնում պատկերն ավելի հետաքրքիր է: Քաղաքապետարանը 2015 թ. նախատեսում է ձեռք բերել 9.000 դրամ արժողության 10 հատ ծաղկաման, 7.000 դրամանոց նույնքան մրգի վազա և այլն: Այս բաժնի համար ծախսերը ևս 1 մլն դրամի են հասնում:
Անվանումը |
Չափման միավորը |
Միավորի գինը |
Ընդհանուր ծախսը /դրամ/ |
Քանակը |
Ծաղկաման |
հատ |
9.000 |
90.000 |
10 |
Մրգի վազա |
հատ |
7.000 |
70.000 |
10 |
Կաթսա |
հատ |
10.000 |
50.000 |
5 |
Գդալ, պատառաքաղներ |
կամպլեկտ |
13.000 |
65.000 |
5 |
Հյութի բաժակներ |
կոմպլեկտ |
7.000 |
70.000 |
10 |
Ափսեներ |
կոմպլեկտ |
7.000 |
70.000 |
10 |
Սուրճի բաժակներ |
կոմպլեկտ |
6.000 |
60.000 |
10 |
Թեյի բաժակներ |
կոմպլեկտ |
5.000 |
50.000 |
10 |
Թեյնիկ |
հատ |
7.500 |
75.000 |
10 |
Սրբիչներ |
կոմպլեկտ |
10.000 |
200.000 |
20 |
«Քաղաքի բնակիչներից մարդ է մահանում` քաղաքապետարանը ծաղկեպսակ է դնում: Իսկ կոնյակը, մրգերը և այլն միջոցառումների համար են: Տրնդեզ է կամ չգիտեմ ինչ է, քաղաքապետը շնորհավորում է նորապսակներին, մի բաժակ կոնյակ է խփում: Լինում է մարտի 8, ապրիլի 7, Ամանոր, տո չգիտեմ ինչ տոներ կա: Ամեն միջոցառման համար մի շիշ բացվում է, դրա համար է»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Վազգեն Ազարյանը:
Ինչ վերաբերում է սրբիչներին ու սպասքին, ապա ըստ Վ. Ազարյանի՝ դրանք նախատեսված են նորապսակների և կանանց տոների ժամանակ լավագույն ուսուցիչների, դաստիարակների համար:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել