HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտաժողով` նվիրված հնագույն, հանելուկային վիշապ քարակոթողներին

Առաջին անգամ գիտնականները կքննարկեն Հայաստանի հնագույն, ամենահանելուկային վիշապ քարակոթողների խնդիրները:  Վիշապ քարակոթողներին նվիրված գիտաժողովը կմեկնարկի հոկտեմբերի 28-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում  (Բաղրամյան 24, 2-րդ հարկ): Վիշապ քարակոթողները առանձնահատուկ կոթողներ են, հանդիպում են միայն Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և հյուսիսային որոշ շրջաններում: Գիտաժողովի ընթացքում գիտնականներն իրենց զեկուցումներով կներկայացնեն, թե ինչ են նրանք իրենցից ներկայացրել, ինչպիսի պաշտամունքների են նվիրված եղել, որ դարաշրջանների կերտվածքներ են եւ այլ հարցեր:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոը տեղեկացնում է, որ գիտաժողովի կազմակերպիչը ՀՀ ԳԱԱ-ի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտն է: Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչեւ հոկտեմբերի 29-ը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter