HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Թուրքմենստանի արտգործնախարարությունների միջև

ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ` այսօր Երևանում կայացան քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարությունների միջև:

Հայկական կողմից խորհրդատվությունները վարում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ թուրքմենական կողմից` Թուրքմենստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Վեպա Խաջիևը:

Երկուստեք բարձր գնահատվեց հայ-թուրքմենական միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակը: Երկկողմ փոխգործակցության զարգացման համատեքստում նշվեց դեկտեմբերի 23-ին Երևանում հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 6-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը, առևտրատնտեսական, վառելիքաէներգետիկ, առողջապահության, գյուղատնտեսության, կրթության և գիտության, սպորտի և զբոսաշրջության, ինչպես նաև մշակութային-հումանիտար բնագավառներում երկկողմ փոխշահավետ կապերի հետագա զարգացման ու խորացման անհրաժեշտությունը:

Քննարկվեցին հայ-թուրքմենական իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հեռանկարները, ուղիղ ավիաչվերթի կազմակերպման հնարավորությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության առնչվող հարցեր:

Անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային զարգացումներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter