HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախարարը չուրախացրեց պատգամավորին. Ջավախքի դպրոցների նորոգման համար գումար չի հատկացվել

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը երեկ կառավարությունից հետաքրքրվեց, թե 2012թ. պետական բյուջեով նախատեսվելո՞ւ է ֆինանսական հատկացումներ Ջավախքի դպրոցների հիմնանորոգման համար:

Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, ասաց, թե 2012թ. բյուջեով 5 մլրդ դրամ է նախատեսվելու թվով 96 դպրոցների շարունակական վերանորոգման աշխատանքների համար, եւ Ջավախքի դպրոցների համար գումար հատկացված չէ:

Տաճատ Վարդապետյանը նեղսրտեց նախարարի պատասխանից: «Ճիշտն ասաց, այդքան էլ ուրախացուցիչ չէ պատասխանը, հարգարժան նախարար»,- հայտարարեց պատգամավորը եւ հետաքրքրվեց,  հնարավո՞ր է քննարկումներ լինեն եւ այլ աղբյուրներ գտնվեն:

«Հարցը մեկ անգամ եւս կքննարկենք կառավարությունում եւ ձեզ կպատասխանենք»,-հնչեց քաղաքաշինության նախարարի պատասխանը:

Մեկնաբանություններ (1)

petros
zzzzzzzzzzzzzzvanqner, heto el asum ek hay ek. kandecik es petutyuny cer anuxexutyamb.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter