HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օգնենք քաղհալածյալների ընտանիքներին. դեկտեմբերի 27-ը` համազգային հանգանակության օր

«Իրավունք և աջակցություն» հիմնադրամը դեկտեմբերի 27-ը հայտարարում է համազգային հանգանակության օր` սատարելու քաղհալածյալների ընտանիքներին: Ինչպես նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում` այդ օրը ժամը 19:00-22:00-ն Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի կունենա բարեգործական համերգ-աճուրդ, որի հասույթը կտրամադրվի քաղհալածյալների ընտանիքներին:  

Բարեգործական երեկոյի մուտքի արժեքը (5000 դրամ) հանդիսանում է հենց նվիրատվություն: Ֆիզիկական ներկայությունը պարտադիր նախապայման չէ նվիրատվություն կատարելու համար, հատկապես` Սփյուռքում բնակվողների համար։ Համերգից հետո` Երևանի ժամանակով ժամը 21:00 – 22:00-ին, տեղի կունենա արվեստի գործերի աճուրդ, որտեղ կներկայացվեն և կվաճառվեն հայ արվեստագետների կողմից նվիրված արվեստի գործեր։

Ողջ համերգը և աճուրդը ուղիղ հեռարձակվելու է Ա1Plus Livestream համակարգով http://www.a1plus.am/live և Skype-ով` «Rights and Support Foundation» անվամբ։

«Սիրելի սփյուռքահայ բարեկամներ, ևս մեկ անգամ հորդորում ենք ձեզ և խնդրում ձեր հեռավոր երկրներից մասնակցել բարեգործական աճուրդին գնելով հայ արվեստի որևէ նմուշ, և զորավիգ լինել անազատության մեջ հայտնված քաղբանտարկյալների ընտանիքներին։Օգնի՛ր մերձավորիդ, օգնի՛ր հայրենիքիդ քաղաքացուն»,- նշվում է հաղորդագրությունում

Մանրամասների համար այցելեք այս հղումով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter