HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւան-Իջեւան ավտոճանապարհին տեղադրվել են նոր նշաններ

Երևան-Իջևան ավտոմայրուղու՝ դեպի Դիլիջանի թունել տանող 73.2-83.12կմ ճանապարհահատվածը (Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման) հիմնանորոգելու համար անհրաժեշտ էր դադարեցնել ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը տվյալ հատվածում:

Այս ճանապարհահատվածը շրջանցելու լավագույն տարբերակը Հ-53, Մ-4-Սեմյոնովկա-Մ-4 հանրապետական նշանակության ավտոճանապարհն էր, որտեղ անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով անհրաժեշտ էր կատարել կահավորման աշխատանքներ և տեղադրել բացակայող անվտանգության տարրերը:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից հայտնում են, որ «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով «Աշոտ Դայան և ընկերներ» ՍՊ ընկերության կողմից Հ-53, Մ-4-Սեմյոնովկա-Մ-4 հանրապետական նշանակության ավտոճանապարհին տեղադրվել են նախազգուշացնող, առավելության, հատուկ թելադրանքի, լրացուցիչ տեղեկատվական ճանապարհային նշաններ, ներկվել են մետաղական արգելափակոցները, բացակայող տեղերում` տեղադրվել նորերը:

Տեղադրվել են նաև ուղղորդ սյուներ, փակցվել են լուսային անդրադարձիչներ: Աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Կապալի պայմանագրային արժեքը 15.034.200 ՀՀ դրամ է:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter