Սառնարանային նոր համալիր` ՊՆ կենտրոնական պարենային բազայում
Դեկտեմբերի 24-ին ՊՆ կենտրոնական պարենային բազայում պաշտոնապես բացվեց սառնարանային նոր համալիր` հագեցած միջազգային չափանիշներին համապատասխանող արդի տեխնոլոգիաներով:
Ինչպես հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից` նոր սառնարանային համալիրը բարձր տարողունակություն, նոր սառցարաններ, սառնարանային սարքավորումներ, ջերմակարգավորիչներ, ցանցադարակներ, հոսանքի ավտոմատ գեներատորներ ունի: Այն հնարավորություն է ընձեռում պարզեցված և արդյունավետ գործառնական սխեմայի միջոցով մշտապես վերահսկել զինված ուժերին մատակարարվող սննդամթերքի որակն ու պահպանման պայմանները, արդյունավետ կազմակերպել մթերքի մատակարարումը զորամասերին` հնարավորինս նվազագույնի հասցնելով կորուստները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել