
Կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է Լոռու մարզի դատավոր Խաչատուր Խաչատրյանը (տեսանյութ)
Դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կաշառք ստանալու պահին ձերբակալել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդմամբ` Խ. Խաչատրյանը իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով նրա օգտին գործողություններ կատարելու համար պահանջել և ստացել է 20.000 ԱՄՆ դոլար:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել