HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Գազի գնի եռակի բլեֆը

Ինչպես հայտնի է, 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց հայ-ռուսական գազային համաձայնագիրը, որով «Գազպրոմին» փոխանցվեցին «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոս բաժնեմասերը: Պայմանագրով նաև սահմանվեց բնական գազի գնագոյացման հարցը:

Միջազգային գինն ընկնում է

Հիշում ենք, որ բոլորիս համոզում էին, թե պայմանագրի շնոհիվ մենք գազը ստանալու ենք Ռուսաստանի ներքին և «շատ» շահավետ գներով: Բացի այդ, մեզ «բացատրում» էին, որ համաձայնագրի շնորիվ գազը չի թանկանա առաջիկա 5 տարիների ընթացքում:

Այսպես, քանի դեռ մենք «համոզված ենք», որ Ռուսաստանից շատ էժան գազ ենք գնում, վերջին 1 տարում գազի գնի «ֆյուչերսները» արժեզկվել են շուրջ 30 տոկոսով: Այսինքն, հեղուկ բնական գազի միջազգային և դրա ծովային առաքման գործարքների միջին գինը «գազային համաձայնագրի» կնքումից հետո միայն ընկել է:

Սա բացատրվում է մի քանի հանգամանքներով: Նախ` սովորականից մոտ երկու անգամ ավելի էժան սլանցային գազի արտահանումը և մատակարարումը սկսում է լայն տարածում ստանալ: Երկրորդ` գազի պահանջարկի նվազման միտում կա, քանի որ բազմաթիվ եվրոպական երկրներ տարեցտարի ավելի շատ են էլեկտրաէներգիա ստանում այլ աղբյուրներից (հողմային, արևային և ատոմային): Իսկ երրորդ պատճառը գազի հիմնական մրցակից նավթի կրկնակի գնանկումն է:

Սակայն, այս ամենով հանդերձ` Հայաստանում գազի գնի էժանացման մասին, մեղմ ասած, որևէ խոսք չկա:

Ռուսաստանի ներքին գի՞ն

Կարիք չկա հիշեցնելու, որ ըստ հայտարարությունների` մենք գազը ստանում ենք «ռուսական ներքին գնով»: Ռուսական ներքին գազային մեծածախ գինը Հյուսիսային Կովկասում կազմում էր (և այժմ այն նույնն է) 4149 ռուբլի/1000 խմ-ի դիմաց: Նախորդ տարվա դոլարի կուրսով դա կլիներ 125 դոլար, որին գումարվում էր գազի՝ միչև ՀՀ սահման տեղափոխման զարմանալիորեն մեծ գինը (64 դոլար): Արդյունքում, «Գազպրոմին» պատկանող «Հայռուսգազարդը» նույն «Գազպրոմից» գազը գնում էր 189 դոլար/1000խմ գնով:

Սակայն, «Հայռուսգազարդը» մեզ գազ է վաճառում 156դրամ/1խմ գնով, ինչը այն ժամանակվա դոլարի կուրսով ստացվում էր 385 դոլար/1000խմ-ի համար, այն է` մեծածախ գնից կրկնակի թանկ:

Արդյունքում, եթե Ռուսաստանի մաս կազմող Հյուսիսային Կովկասի բնակիչները մանրածախ գազի համար վճարում էին շուրջ 5 ռուբլի/1խմ-ի դիմաց, մենք վճարում էինք դրանից 2,5 անգամ թանկ (156 դրամը մոտ 12 էր): … Իսկ թե ի՞նչ գնով է «Գազպրոմը» իր դուստր «Հայռուսգազարդին» գազ վաճառում մեզ, մեծ հաշվով, միևնույն է, քանի որ այդ գումարը «Գազպրոմի» մի գրպանից գնում է մյուս գրպանը և կարող էր անգամ ձրի լինել:

Ռուբլին ընկավ` գազը չէժանացավ… ճիշտ հակառակը

Սակայն այս տարի, բացի գազի միջազգային գնի անկումից, շուրջ 2 անգամ արժեզրկվեց ռուսական ռուբլին: Այսինքն, եթե մի տարի առաջ ՌԴ-ի հարավում գազի մեծածախ գինը կազմում էր 125 դոլար (4149/33=126), ապա այժմ, դոլարով հաշված, այն կազմում է 73 դոլար (4149/57=73): Այսինքն, Ռուսաստանում 1000 խորանարդ մետր գազի մեծածախ գինը արժեզրկվել է 52 դոլարով (համարյա կրկնակի):

Տրամաբանության սահմաններում նույն 52 դոլարով պետք է աժեզրկվեր Հայաստան մտնող գազի մեծածախ գինը և 189 դոլարից դառնար 137 դոլար: Որպես հետևանք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է նույն չափով էժանացներ նաև բնակչությանը և գործարաններին մատակարարվող գազի գինը:

Սակայն, այդ ամենը տեղի չունեցավ, քանի որ համաձայնագրով Հայաստան մտնող գազի գինը սահմանված է դոլարով (189 դոլար) և ոչ մի լումայով չի պակասել: Այսինքն, ռուսական «Գազպրոմը», չվստահելով ռուսական ռուբլու կայունությանը, իր իսկ դուստր «Հայռուսգազարդի» հետ գազի մատակարարման համաձայնագիրը ստորագրել է դոլարով, որպեսզի ռուբլու արժեզրկման դեպքում գերշահույթ ստանա (ինչը և տեղի ունեցավ):

Ճիշտ հակառակը, գազային համաձայնագրի հավելվածի 6-րդ հոդվածում հստակ գրված է, որ Հայաստանում գազի ներքին գինը կախված է դրամ/դոլար փոխարժեքից: Այսինքն, քանի որ դրամը դոլարի նկատմամբ շուրջ 10 տոկոսով արժեզրկվել է, «Գազպրոմ Արմենիա» դարձած նախկին «Հայռուսգազարդը» այժմ կարող է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և պահանջել գազի գնի նույնքան բարձրացում՝ «Բա, ես գազը դոլարով եմ գնում, դոլարին համարժեք գնով էլ պիտի վաճառեմ» արդարացմամբ:

Այս ամենի արդյունքում Հայաստանում գազ սպառողներս դրա մի խորանարդ մետրի դիմաց վճարում ենք 156 դրամ, ինչը ներկայիս փոխարժեքով կազմում է համարյա 20 ռուբլի՝ Ռուսաստանում ներքին գնից ուղիղ 4 անգամ ավել: Այն կազմում է մոտ նույնքան, որքան վճարում են Ռուսատանի քաղաքական հակառակորդներ Ռումինիայի և Լեհաստանի բնակիչները, և 3,5 անգամ ավելի թանկ, քան Ռուսաստանի ռազմական թշնամի Ուկրաինայի բնակիչները:

Մեկնաբանություններ (23)

Դանիել Իոաննիսյան
Հարգելի Վարազ Սյունի, հավելեմ, որ Հայաստան մտնող Ռուսական գազի մեջ կա նաև Ադրբեջանական գազ, որի մասին կգրենք շուտով:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Դե արի ու աշխարհին բացատրիր, թե ի՞նչու է Հայաստանը սահմանակից իրանական գազի փոխարեն տրանզիտայի՛ն ռուսական գազ ներկրում: Սա ո՛չ մի տնտեսական,ֆինանսական,տրամաբանական ու մատակարարման անվտանգության կանոնի մեջ չի մտնում: Հայաստանցին պարզապես ԴՈՒԽ ՉՈՒՆԻ ի՛ր ազգային շահի համար նույնիսկ բարձրաձայնել: Ամբողջ Հայաստանը տվել եք ռուսին,որ ի՞նչ անեք:
Արթուր
Հարգելի Դանիել գազպրոմը Ռուսաստանում գազը վաճառում է ըստ օգտագործման նպատակի ավելին կոնկրետ օրինակ Տամբով քաղաքում դեռ Հունիս ամսին 1000մ/3 գազի գինը կազմել է 6921.47 ռուբլի այն ժամանակվա կուրսով մոտ 215$ շուտով 8% կբարձրանա գազի գինը Ռուսաստանում,
Դանիել Իոաննիսյան
Բան չունեմ ասելու: Հեղուկ բնական գազը իրոք Հայաստան դեռ չի կարող գալ... Բայց դրա 30 տոկոսանոց գնանկումը նշանակում է, որ աշխարհում բնական գազի գինը իջել է:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայ աղջիկ(4) - Ամստերդամում ես քաղաքական ու ստրկացնող գազ չեմ վառում: Իսկ ի՞նչ կապ ունի իմ գտնվելու վայրը հայաստանյան գազի բլեֆի հետ: Եթե ես՛ պիտի գամ ու քո՛ փոխարեն ու քո՛ շահի համար էլ պայքարեմ, բա դու՞ ինչ պիտի անես: 20 տարուց ավել ֆինանսապես ու բարոյապես օգնել եմ Հայաստանին: Հիմա էլ դու՛ք՝ Հայաստանում, վեր կացեք ու պայքարեք,որպեսզի ես ու իմ նմանները վերադառնան: Իսկ ի՞նչպես եք Հայաստանում դու՛ք ցանկանում փոխհատուցե՛լ դրսի հայերին:
Արթուր
Դանիել հակարակը բնականգազը թանգանում է ամենուր ուսումնասիրեք շուկան բերեք օրինակներ. Ռուսաստանը էժան է վաճառում մեզ դա փաստ է իսկ մեր մոտ անհիմն բարձր էն վաճառում որովհետև գազպրոմարմենյայի վրա հսկայականհարկեր են դրել նրանք ել ստիպված բարձր էն վաճառում,
Արթուր
Դանիել ես քեզ չեմ մեղադրում դուք ուղակի չէք հասկանում ինչ է բնական մեթան գազը եթե հասկանայր ապա կիմանայր որ գազպրոմարմենյան հեղուկ գազով չի զբաղվում ընդհանրապէս հա թալանում էն ազգին բայց այլ եղանակներով, հայաստանում նույնիսկ ցանկության դեպքում բյուջեն 1 տարվա չի բավականացնի որպիսի համակարգը անցնի բնական հեղուկ գազի ուսումնասիրի ինքըտ կհամոզվես որ անիմստ է մեղադրել պետություներոին և ընկերություներին գազպրոմը շատ անհամեմատ եժան գազ է վաճառում հայաստանին և ուսումնասիրի կհասկանաս ինչի է այտքան թանգ վճարում սպառողը կարծում եմ հասկանալի բացատրեցի, Կրկնեմ մեթանը մի համեմատի ոչ մի վառելանյութի հետ մեթանը չես կարող վագոնով կամ այլ կերպ տեղափոխել այտ պատճառով մեթանի գինը կապ չունի նաֆտի գնի հետ, կարծում էմ ճիշտ կլինի գազը գնել ռուբլիով սա իմ կարծիքն է, հարգելի Դանիել այնտեղ որտեղ ես աշխատում եմ«անունը չեմ նշում որպիսի գովազդ չդիտվի» մենք արտադրում ենք 3 տիպի գազալցակայաներ Մեթան, Հեղուկացված մեթան, պրապան, Արգենտինական ընկերությունա և Արգենտիմայում է գտնվում ես ոչ մեկի շահը այստեղ չեմ պաշպանում ուղակի ուզում եմ որ հանրությունը իմանա ճիշտը,
Դանիել Իոաննիսյան
Հարգելի Արթուր, Հոդվածը գազի գնի շուրջ բլեֆի մասին է: Մենք գազը գնում ենք Գազպրոմից և մեզ չի հետաքրքրում, թե Գազպրոմը, մինչ այդ, ինքն իրենից ինչ գոնով է այն վաճառում: ... Բայց թող մեզ չխաբեն, որ մեր վճարած գինը որևէ կապ ունի ՌԴ նեքին գնի հետ: Բոլոր ածխաջրածնային էներգակիրների գները իրար հետ կապված են: Անգամ նաֆթն ու գազն է են փոխկապակցված... Իսկ բնական գազը` տարբեր ագրեգատային վիճակներում` առավելևս: Այն, որ հեղուկ բնական գազի գինը նվազել է, նշանակում է, որ ամբոջ աշխարհում բնական գազի պահանջարկը առաջարկի նկատմամբ անկում է ապրել... Ինչը, բաց շուկայում բերում է գնանկման:
Կարեն Չիլինգարյան
Հայաստանի սահմանին գազի սակագինը չի կարող լինել նույնն, ինչ Ռուսաստանի հարավում է, հենց միայն այն պատճառով, որ գազն անցնում է Վրաստանով և գանձվում է տրանզիտի գումար, ինչպես տարածքով անցնելու համար, այնպես էլ տեղափոխման սպասարկման համար (կոմպրեսորային կայաններ):
Արթուր
Հարգելի Սարգիս Դանիել և հետքի անձնակազմին մախթում եմ հաջողություներ գալիք տարում ամենալավն ու բարին,
Սարգիս
Կարծեմ միայն Բելառուսն է ստանում ավելի էժան գազ, սակայն տարբերությունը կազմում է ոչ ավել 5 դոլարից
Սարգիս
Ձեր վերջին գրածի հետ չեմ վիճում(Ձեր աշխատանքի վայրից ու պաշտոնից պարզ է որ վերամշակման այդ ոլորտին ինձնից շատ ավելի եք ծանոթ) ու օրինակներ չեմ կարող բերել քանի որ չեմ ուսումնասիրել այդ: Հաստատ իմացածս արդեն ներկայացերլ եմ վերևում:
Արթուր
Սարգիս հրավիրում եմ մեր գործարան ծանոթանալու այտ տեխնալոգյաներին վերևում գրել էմ Հայաստանի 1 տարվա բյուջէն չի հերիքի այտ տեխնալոգյայի կիրառումը Հայաստանում, կոնկրետ նշէք երկիր որը չունի գազ բայց գնում է ավելի էժան Հայաստանից.
Դանիել Իոաննիսյան
Հարգելի Արթուր, Ինձ ստի և անկոմպիտենտության մեջ մեղադրելուց առաջ առաջարկում եմ ուշադիր կարդալ հոդվածը (քանի որ դրանում ես խոսում եմ ՌԴ կոնկռեդ տեղանքի ներքին գնի մասին), բացել բերված հիպերհղումները (ուր ամենը շատ պարզ երևում է) և կարդալ այն մասին, թե ինչպե՞ս են տարբեր ածխաջրածնային վառելանյութերի գները իրար հետ փոխկապակցված: Հիմա եթե Ռոտեռդամ, Մարսել, Բարսելոնա, Համբուրգ և այլ պորտեր սկսի գալ էժան հեղուկ բնական (մեթան) գազը, ապա Եվրոայի կողմից Ռուսական բնական (մեթան) գազի պահանջարկը կպակասի (ինչը և տեղի է ունենում)... Առաջարկը կա, պահանջարկը պակասում է, գինն ինչ է լինում?
Արթուր
Սարգիս ֆյուչերսում վաճառվում է բնական հեղուկացված գազ և բնական պրոպան բութան ֆյուչերսում չկա ոչինչ մեթանից որը մենք օգտագործում էնք, հասկացեք վերջապէս մեթանը տեղափոխոում է խողովակներով և բոլոր երկրները կնքում էն ֆիկսված երկարաժամկետ պայմանագրեր
Սարգիս
Հարգելի Արթուր, բերածս գները վերաբերում են հենց բնական գազի ֆյուչերսի գնին միջազգային ապրանքային բորսաներում: Իսկ թե Հայաստանում դրա գինը էժան է, թե թանկ, կամ դրա պատճառների մասին կարող ենք խոսել շատ երկար: Կարող եմ միայն ասել, որ բորսայում բնական գազի գինը շատ քիչ կապ ունի ՀՀ-ում բնակչությանը մատակարարվող գազի գնի հետ: Ուղղակի ավելացնեմ Դանիելի համար, որ եթե նշում եք, որ գազի գինը այժմ էժանանում է ամբողջ աշխարհում, ապա լավ ուսումնասիրելուց հետո կտեսնեք, որ գազի գինը այս տարվա սկզբում ավելի քան երկու անգամ թանկ էր այս պահի գնից (ավելի թանկ քան Ռուսաստանը այն վաճառում է մեզ), սակայն դա ոչ մի ազդցություն չունեցավ ներկրվող գազի գնի վրա: Նաև նշեմ մեկ այլ փաստ. նույն գնային համեմատությունը կարող եք անել յուրաքանչյուր ներկրվող ապրանքի մասով և կտեսնեք, որ գնման գնի(ինվոյսի գին) և վերջնական սպառողին առաջարկվող գնի մեջ տարբերությունը տատանվում է 2-5 անգամ: Նույնն էլ պետք է սպասել գազի գնի հետ կապված: Կարծում եմ այստեղ խնդիրը բիզնես կառավարման և բիզնեսի համար ծանր պետական վարչարարության մեջ է:
Արթուր
Հարգելի Դանիել դու շատ հեռու էս բնական գազից անիմաստ է քեզ բացատրել դու խափում էս առաջինը ինքըտ քեզ նմն հոդված յրապարակելուց առաջ լավ կանէս մասնագետների հետ խոսես գոնե գիտես քանի ներքին գին կա ? տարբեր բնակավայրեր տարբեր գներ է դա կախված է նրանից թէ որքան հեռու է բնակավայրը գազի մեստարաժդենիյից օրինակ Կազախստանի Ակտաու քաղաքում գազը 8 տենգեյա Ալմատայում 18 նույն էլ Ռուսաստանում է կրկնում էմ բնական գազը կապ չունի միչազգաին նաֆտի գների հետ բնական գազը բացի խողովակից ոչ մի կերպ չէս կարող տեղափոխէլ Հարգելի Դանիել ես քո հետ չեմ բանավիճի լրագրությունից բայց այս թեմայով և գազի որակից ու գնից առաջի բարձրաձայնողը ես էմ եղել և հիմա ել եմ ասում գինը թանգ է որակը ցածր ասել եմ և կասեմ դա նաև որ չկա անկախ լաբարատորյա ես դեռ 2007 ից եմ տարբեր ժամանակներ բարձրաձայնել հետքում էլ կան. բայց հավատա անիմաստ է հոդվածը մասնգետի համար շատ բլեֆներ կան բայց քո գրածը կապ չունի Հայաստանի հետ
Արթուր
Սարգիս գումարում հանումով չի ու հեղուկացված գազը այո էժան է քանի որ տեղում հեղուկացվում է իսկ բնական մեթան գազի գինը նույն է մնացէլ ավելին աճել է. սա էն թեման է որ պիտի հասկանաս որ գազի մասին է խոսկը Հայաստանում բնական մեթան է բայց հոդվածը խոսում է բնական հեղուկացվածի մասին որը չկա Հայաստանում
Սարգիս
Համաձայն investing.com-ի բնական գազի գինը 01.11.2014թ-ին եղել 40070 ԱՄՆ դոլլար 10000 mmBtu-ի այսինքն՝ 283200 խմ համար: Դեկտեմբերի 26-ի փակման գինը կազմել է 30330 ԱՄՆ դոլլար: Այստեղից 1000խմ գինը 141,49-ից նվազել է 106,03-ի (մոտ 33 տոկոս):
Արթուր
Դանիել ես չեմ արդարացնում այլ ասում որպես փորձագետ այն ինչ կա. Բնական մեթան գազը դու չես կարող համեմատել այլ գազի հետ և հոդված հրապարակել դու խափում էս քեզ և ընթերցողներին
zonaLiberty
Հայ ազջիկ ապրես
Հայ աղջիկ
Վարազ Սյունի ջան, ամենայն հարգանքով ասեմ. «Հայաստանցին պարզապես ԴՈՒԽ ՉՈՒՆԻ ի՛ր ազգային շահի համար նույնիսկ բարձրաձայնել: Ամբողջ Հայաստանը տվել եք ռուսին,որ ի՞նչ անեք:» Ամստերդամ գնացել ես, որ ինչ՞ անես.. մնայիր հայաստանցի, ԴՈՒԽ ունենայիր բան ասելու...
Արթուր
հոդվածի հեղինակին խորհուրդ կտամ նախ տարբերել գազի տեսակները. նշված գազից Հայաստան չի մտնում, ձեր նշված գազը ստանում են բնական մեթան գազը սառացնելու արթյունքում մոտ 6000 անքամ փոքրացնում են և դարձնում հեղուկ այտ իսկ պատճառով ինքնարժեքը մատչելի գին ունի տեխնիկապես այտ տիպի գազը հայաստանում ադապտացնելը շատ թանգ է տեղափոխումը նույն պես, ավելացնեմ որ միչազգային գներից անհամեմատ էճան գազ է մտնում Հայաստան այ մութքից հետո անհամեմատ թանկանում է ,,,,,,,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter