Աղդամի ուղղությամբ դիվերսիայի փորձ չի իրականացվել. ԼՂՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր ՊԲ-ի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, իրականությանը չի համապատասխանում:
Ինչ վերաբերում է Արսեն Էդուարդի Բաղդասարյանի գերեվարմանը, ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այդ անձը, հանդիսանալով պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:
Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել