HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՏՄ շրջանակներում երրորդ երկրների նկատմամբ արտաքին առևտրի ոլորտում կիրառվող որոշակի սահմանափակումների և արգելքների մասին

ՀՀ ֆինանսների նախարարությունը ԵՏՄ շրջանակներում ՀՀ կողմից երրորդ երկրների նկատմամբ արտաքին առևտրի ոլորտում կիրառվող որոշակի սահմանափակումների և արգելքների մասին պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. 

«Հայաստանի Հանրապետության կողմից ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառումը բխում է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի համապատասխան դրույթներով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:

Մասնավորապես` «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով նախատեսվում են որոշակի սահմանափակումներ և արգելքներ  երրորդ երկրներից դեպի ԵՏՄ երկրներ ներմուծելու և ԵՏՄ երկրներից դեպի երրորդ երկրներ որոշակի ապրանքախմբեր արտահանելու համար:

Այդ սահմանափակումները արտահայտվում են նրանով, որ մի շարք առանձնահատուկ ապրանքախմբերի համար երրորդ երկրներից դեպի  ԵՏՄ ներմուծումը և (կամ) ԵՏՄ-ից դեպի երրորդ երկրներ արտահանումը արգելվում է, իսկ սահմանափակման ենթակա ապրանքների նկատմամբ պետք է իրականացվի լիցենզիաների կամ թույլտվությունների հիման վրա, որոնք պետք է տրամադրեն տվյալ երկրի համապատասխան լիցենզավորող մարմինները:

Այդ սահմանափակումները կրում են պարտադիր բնույթ և պետք է կիրառվեն ԵՏՄ անդամ բոլոր պետությունների կողմից` առանց որևէ բացառությունների:  Արգելքները կամ սահմանափակումները մասնավորապես վերաբերում են քաղաքացիական և ծառայողական զենքի, թմրանյութերի, վտանգավոր թափոնների, հազվագյուտ կենդանիների ու բույսերի և այլ առանձնահատուկ ապրանքատեսակների նկատմամբ (ապրանքների ամբողջական ցանկը ներկայացված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջում` Եվրասիական միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկ վերնագրի ներքո` http://www.mineconomy.am/arm/556/gortsaruyt.html հղումով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքէջ):

Նշված կարգավորումները կիրառվում են ԵՏՄ անդամ պետությունների շուկայի, տեղական արտադրողի, պետության, շրջակա միջավայրի, մարդկանց անվտանգության պաշտպանության ապահովման, միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով և ուղղված են ԵՏՄ անդամ պետությունների կողմից միասնական ու հավասարակշռված արտաքին տնտեսական քաղաքականության իրականացմանը:

ԵՏՄ-ի ապրանքախմբերում ընդգրկված զգալի մասով ապրանքների նկատմամբ  Հայաստանում սահմանափակումներ կիրառվել են մինչ ԵՏՄ-ին անդամակցելը, այդ թվում` նաև միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների կատարման համար:

Վերոհիշյալ միասնականությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել են յուրաքանչյուր ապրանքախմբի մասով ՀՀ լիազոր պետական կառավարման մարմիններ (լիազոր մարմիններ), որոնք պետք է համակարգեն յուրաքանչյուր ապրանքախմբի մասով լիցենզավորման գործընթացները: Դրա հետ մեկտեղ նույն որոշմամբ հաստատվել են արգելքների և սահմանափակումների ենթակա ապրանքախմբերի ցանկերը և սահմանափակման ենթակա ապրանքախմբերի արտահանման կամ ներմուծման համար լիցենզիաների կամ թույլտվությունների ստացման ընթացակարգերը:  

Լիազոր մարմինների կողմից կհաստատվեն այդ ապրանքախմբերում ներառված ապրանքների ցանկերն  ըստ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի և լիցենզավորման ընթացակարգերը, որտեղ հստակ նկարագրված կլինի լիցենզավորման ողջ գործընթացը (ներկայացվող փաստաթղթերի անվանումները, ներկայացման վայրը, լիցենզիաների կամ թույլտվությունների տրամադրման ժամկետներն ու պայմանները):

Նշված ցանկերն ու ընթացակարգերը կհաստատվեն տվյալ ոլորտը համակարգող լիազոր մարմնի գերատեսչական իրավական ակտով, որտեղ մանրամասն կնշվի նաև, թե որ ապրանքախմբերի նկատմամբ են սահմանված սահմանափակումներ միայն արտահանման կամ ներմուծման համար և որ ապրանքների նկատմամբ` արտահանման և ներմուծման համար:

Նշված ցանկերում հաշվի են առնվել ԵՏՄ անդամ պետությունների ներքին շուկայի պաշտպանման առանձնահատկությունները և սահմանվել են կարգավորման միջոցներ, որոնք կիրառվում են միայն կոնկրետ տվյալ պետության համար: Մասնավորապես` արգելվել է Ղազախստանից որոշակի կոնկրետ տեսակի փայտանյութի արտահանումը»: 

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչություն, հեռ.` 597 145, 597 146, բջջ.` 099 20 54 13:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter