HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սպառողական շուկայում արձանագրվել է 3 տոկոս գնաճ

Մինչ քաղաքացիները տարված են ամանորյա գնումներով՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփոում է տարվա վերջին ամսվա ցուցանիշները, ըստ որի՝ 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 3% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 5.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.2%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.7% հավելաճ:

Նշված ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 5.6% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է կաթնամթերքի՝ 5.8%, սուրճի, թեյի, կակաոյի՝ 6.1%, մրգի՝ 8.3%, շաքարավազի՝ 9.6%, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 18.2% գնաճով:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. Դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 14.4-36.2%-ով: Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Կապան քաղաքում: Երևանում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 14.4%-ով:

Նոյեմբերին կանաչ պղպեղի միջին գինը եղել է 556 դրամ, իսկ դեկտեմբերին՝ 1207 դրամ, սմբուկը մեկ ամսվա ընթացքում թանկացել է 580 դրամով, 561 դրամից հասնելով 1141դրամի:

Մրգի ապրանքախմբում  արձանագրվել է 8.3% գնաճ, ինչը պայմանավորված է ընկույզի միջուկի՝ 8.4%, նռան՝ 9.3%, չորացրած մրգի՝ 11.4%, խնձորի՝ 14.5%, տանձի` 16.4%, արքայանարնջի 36.7% գնաճով: Նախորդ ամսվա համեմատ հանրապետությունում գրանցվել է ադամաթզի՝ 5.5%, խաղողի՝ 5.7%, չամիչի 7% գնաճ: Փոխարենը կիտրոնի գինը նվազել է 7.2%-ով, մանդարինինը՝ 6.2%-ով, նարնջինը՝5.3%-ով:

Եթե նոյեմբերին խնձորի միջին գինը 584 դրամ էր, ապա դեկտեմբերին՝ 657 դրամ, տանձի գինը 937 դրամից հասել է 1095 դրամի, արքայանարինջինը՝ 705 դրամից 988 դրամ և այլն:

Մրգի գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Էջմիածին քաղաքում, իսկ Երևանում մրգի գներն աճել են 8%-ով:

Մեկ ամսվա կտրվածքով աճել է նաև հացամթերքի գինը: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է հացամթերքի 3.8-6.4% գնաճ: Գնաճի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Գյումրի և Գավառ քաղաքներում: Մայրաքաղաքում հացամթերքի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 3.8%-ով:

2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է ոչխարի և խոզի մսերի՝ համապատասխանաբար 0.8% և 1.8%, տավարի ֆիլեյի՝ 1.7%, խոզապուխտի՝ 2.3%, այլ մսեղենի (խաշի պարագաներ)`3.3%, տավարի մսի պահածոյի՝ 3.5%, բարձր տեսակի ապխտած, կիսաապխտած և եփած երշիկների՝ համապատասխանաբար 3.5%, 3.6%, 3.7%, նրբերշիկի՝ 4.2%, բաստուրմայի՝ 4.5%, հավի բդի 9.7% գնաճ: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է տավարի մսի 0.3% գնանկում:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում մսամթերքի գներն աճել են 1-3.8%-ով: Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձոր քաղաքում: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 2.7%-ով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter