HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լրագրողի բնակարանից կատարված գողության փաստով հարուցվել է քրեական գործ

«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանի ընտանիքին պատկանող բնակարանից գողություն կատարելու փաստով ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1կետի հատկանիշներով (գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով): Այս մասին «Հետքին» տեղեկացրեց Ա. Գևորգյանը, ով հարուցված քրեական գործի շրջանակներում տուժող է ճանաչվել:

Անին ավելի վաղ տեղեկացրել էր, որ ամանորի գիշերը իրենց բնակարանից գողացել են իր անձնական Canon 6D տեսախցիկը, «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրությանը պատկանող Canon 550D տեսախցիկն ու եղբոր՝ newsline.am-ի օպերատոր Սարգիս Գևորգյանի արխիվային և աշխատանքային նյութերով համակարգիչը, էլեկտրոնային կրիչները:

Անի Գևորգյանն ասաց, որ գողացված համակարգչում եղել են նաև ՀԱԿ-ի գործունեության հետ կապված արխիվային նյութեր, որոնք հրապարակման ենթակա չեն: Նշենք, որ լրագրողի ընտանիքի անդամներն ընդդիմադիր ՀԱԿ-ի համակիրներ են:

«Ավելի ուշ պարզեցինք, որ նշված տեխնիկայից բացի գողացել են նաև նեթբուք»,-ասաց Անի Գևորգյանը:

Մեկնաբանություններ (1)

ԼևԻԿ
ԱՅԴՊԻՍԻ ԳՈՐԾԵՐԸ ՉԻ ԲԱՑԱՀԱՅՏՎԻ,ՈՐԵՎՀԵՏԵՎ ՉԿԱ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ,ԿԱ ԲԱՆԴԱՅԻ ՄԱՍ,ՈՐԸ ԻՐԵՆՔ ԱՆՎԱՆՈՒՄ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter