HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն երկու գործողություն.կան զոհեր

Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն:

Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության կայքէջի՝ բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդը կորուստներ կրելով, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորվել է զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Փա՛ստն այն է,որ այդպիսի ՀԱՄՈԶԻՉ հաղթանակից (ու այդքան արյուն զոհաբերելուց) հետո , Արցախն այդպես էլ de jure չմիավորվեց ՀՀ-ին: Դեռ ավելին՝ այսօր ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև ՈՉ ՄԻ միջպետական պայմանագիր չկա՝ ո՛չ մի ոլորտում: Սա պա՛րզ կերպով նշանակում է մի բան. որ, հատկապես 1994 թ.-ից հետո, ՀՀ և ԼՂՀ բոլոր (հատկապես իշխանության մաս կազմած) քաղաքական գործիչները լավը չե՛ն:..................................................... ՀՀ իշխանությունները պաշտոնապե՛ս հայտարարում են, որ՝ «ԼՂՀ-ն de jure ՀՀ-ի մաս չէ»: Այս դեպքում իրավաբանական կարևո՛ր հարց է առաջանում՝ իսկ ո՞ր իրավական հիմքի վրա են ՀՀ քաղաքացի զինվորները ծառայում (և զոհվում) ԼՂՀ-ում: ..................................................................Արա Պապյանը պնդում է, որ այս հիմքը՝ ա) 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումն է (թեև ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից չընդունվա՛ծ);............... և բ) 23.08.1990 -ի Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը,որը հիմնվել է վերոհիշյալ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման վրա: ........................Այս դեպքում հարց (նաև Ա.Պապյանին) ՝ ապա ինչպե՞ս ՀՀ-ն ԵՏՄ անդամ դարձավ առանց ԼՂՀ-ի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter