HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Շարքից հանվել է ադրբեջանական զինուժի երեք զինծառայող»

«Հունվարի 5-ին և 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ»,- նշում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը: 

Այդ ընթացքում տարբեր տրամանաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում` 60 և 82մմ-ոց ականանետերից  և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց:

«Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որի արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի առնվազն երեք զինծառայող: Ըստ հավաստի աղբյուրների՝ սպանվածներից մեկը ադրբեջանական բանակի 703-րդ բրիգադի ենթասպա Էլդար Մամեդովն է, իսկ մյուսների տվյալները ճշտվում են»,-հայտնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը:

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
ԵՏՄ ( առանց Արցախի) մտնելը լկտիացրել է ադրբեջանական կողմին: Հայաստանը ԱՆՄԻՋԱՊԵՍ պիտի՛ պաշտոնապես ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը: ԵՏՄ-ից չա՛ր քամի է փչում դեպի Հայաստան և Արցախ:
Արմենակ Եղիայեան
Յարգելի՛ Վարազ Սիւնի, Հեռուից-հեռու խելք տալու փոխարէն՝ աւելի լա՛ւ կ'ընես հայրենիք վերադառնալով ու հայրենիքիդ ծառայելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter