HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարձակում ֆրանսիական շաբաթաթերթի վրա. խմբագիրը, 9 լրագրող եւ 2 ոստիկան սպանվել են

Այսօր երկու զինված անձինք հարձակում են գործել ֆրանսիական «Շաղլի Էբդո» երգիծական պարբերականի խմբագրության վրա: Ֆրանսիայի ոստիկանության հաղորդմամբ՝ զոհերի թիվը հասնում է 12-ի: Նրանց թվում են խմբագիր Ստեֆան Շաղբոնիեն, 9 աշխատակիցներ եւ 2 ոստիկան: Իսկ յոթ վիրավորներից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Ականատեսները տեսանկարահանել են երկու դիմակավոր անձանց, ովքեր «Կալաշնիկով» ավտոմատներով կրակում են խմբագրությունը պաշտպանող ոստիկանի վրա: Նրանք դիմում են ոստիկանին` ասելով. «Ուզում էիր սպանե՞լ մեզ»: Վերջինս պատասխանում է. «Ոչ, բավական է, շեֆ», որից հետո զինվածներից մեկը կրակում է ոստիկանի գլխին:

Դիմակավորներից մեկը կրակելու պահին գոռացել է. «Մենք վրեժխնդիր ենք լինելու Մուհամեդ մարգարեի համար»: Այս մասին նշում է ականատեսներից մեկը` սոցիալական ցանցում կատարած իր գրառման մեջ:

Հարձակում գործած դիմակավորները դիմել են փախուստի: Ֆրանսիայի ոստիկանությունը 3000 ոստիկան է մոբիլիզացրել՝ նրանց հայտնաբերելու համար:

Խմբագրությունը վերջին օրերին հրապարակել էր Իրաքի եւ Սիրիայի իսլամական պետության (ԻՍԻՊ) ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ծաղրանկարը:

«Շաղլի Էբդո» շաբաթաթերթը հարձակման էր ենթարկվել նաեւ 2011-ին` կրկին իսլամիստների կողմից: BBC-ին այդ ժամանակ տված իր հարցազրույցում ամսագրի խմբագիր Ստեֆան Շաղբոնիեն նշել էր, որ խոսքի ազատությունը չպետք է շրջանցի իսլամը: «Եթե մենք կարող ենք խոսել Ֆրանսիայում տեղի ունեցող ամեն ինչի մասին` բացառությամբ իսլամի, ուրեմն դա ձանձրալի է»,- ասել էր Շաղբոնիեն:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը տեղի ունեցածը որակել է «բացառիկ բարբարոսություն», որի թիրախում շաբաթաթերթն է, այսինքն՝ խոսքի եւ արտահայտվելու ազատությունը: «Ֆրանսիան այսօր շոկի մեջ է, անկասկած՝ սա ահաբեկչական ակտ է»,- ասել է Ֆրանսուա Օլանդը: 

Լուս.` միջազգային մեդիայից եւ սոցիալական ցանցերից

Մեկնաբանություններ (3)

Մարտիկ
Ֆրանսիացիները չգիտեին ովքեր են իրականում մուսուլմանները, իրենց երկիրն էդքան լցրել են դրանցով, դե թող հիմա էլ պատասխան տան
Արտաշես Բարսեղյան
Մեծ զարմանալի լուր !!! վաղը,կիրակի օրը, աշխարհի մեծ պետությունների նախագահներ Օլանդը,Մեկելը,Քամերոնը,Խախոյը... և Օբաման կանդամակցեն Փարիզում ցույցին,պաշպանելու,պնդելու համար,որ վերջին,թե առաջնահերթ, երկրի ազատության ժողովրդավարության ձայնը,լրագրողին,մամուլին կպատկանե !!! Էրդողանը,ալիևը և Սարգսյանը վարչապպետի հետ, համաձայնության եկան, տնտեսելու համար, նույն օդանավը վարձել, լրագրողների հետ մասնակցելու Փարիզի ցույցի'ն Հոյակապ լուր չէ !!! Մոռացա,ցար Պուտինն էլ է մասնակցում !!! Երանի Հայաստանի մամուլի երգիծաբան լինեի ... Արտաշես Բարսեղյան
Արտաշես Բարսեղյան
Այսօր իսլամիստները չեն,որ կսպանեն,թե մահափորձ լրագրողի դեմ,թե կխեղտեն մամուլը,ազատ խոսքը, քաղաքացու ձայնը,ժողովրդավարությունը,բայց այս տարածքի իշխաններն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter