
Էդվարդ Նալբանդյան. «Ծայրահեղականների նման զարհուրելի գործողությունները որևիցե արդարացում չունեն»
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հայտարարություն է արել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական ակտի առթիվ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Խստորեն դատպարտում ենք հունվարի 7-ին Փարիզում «Charlie Hebdo» պարբերականի խմբագրությունում իրականացված ահաբեկչությունը, որի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհեր կան։
Մեր ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին, իշխանություններին, «Charlie Hebdo» պարբերականի խմբագրությանը և զոհվածների հարազատներին:
Ծայրահեղականների նման զարհուրելի գործողությունները որևիցե արդարացում չունեն և ևս մեկ անգամ ցույց են տալիս ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի առավել համախմբման անհրաժեշտությունը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել