HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փակ և դժվարանցանելի են մի շարք ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ձնաբքի հետևանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները, Գյումրի-Բավրա, Արթիկ-Մանթաշ, Գյումրի - Աշոցք, Գյումրի - Ամասիա և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները: Հրազդան - Սևան - Մարտունի, Արթիկ - Մարալիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու մարզերում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ, Սյունիքի մարզի Կապան, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան քաղաքներում ձյուն է տեղում:

Նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, և տեղեկացնում, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհը` դժվարանցանելի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter