Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում այս գիշեր նկատվել է լարվածության նվազման միտում
Հունվարի 8-ին և լույս 9-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, նախորդ օրերի համեմատ, նկատվել է լարվածության նվազման միտում: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ըստ նույն աղբյուրի` նշված ժամակահատվածում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մոտ 180 խախտում, ինչի արդյունքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1700 կրակոց:
Մամուլի ծառայության հաղորդմամբ` ՊԲ առաջապահ զորամասերը օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահում են մշտական վերահսկողության տակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել