HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

7 օրում հակառակորդը հրադադարը խախտել է 2500 անգամ` արձակելով 25000 կրակոց

ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունը հայտնում է, որ, ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 2500 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ ականանետերից (26 արկ) և ՌՊԳ-7 (17 արկ), ԳՊ-25 (2 արկ) ու ԱԳՍ-17 (6 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 25000 կրակոց:

Առաջնագծում նկատված լարվածությունը շաբաթվա վերջում սկսել է նվազել:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկայնքով մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter