HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բքի պատճառով դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը:

Սևանից դեպի Դիլիջանի թունել, Մարտունուց դեպի Վարդենիս և Գորիսից դեպի Սիսիան տանող ճանապարհահատվածներում տեղ - տեղ մերկասառույց է:

Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը:

Մեկնաբանություններ (1)

NKR
Երեկ Գորիսի տարածքով մի կերպ անցանք, մեկ հատ տեխնիկա ձեվի համար չտեսանք, որ աշխատեր, իսկ հետո լուրեր.կոմ-ը կգրի որ լիսկայի նման աշխատող չկա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter