HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակառակորդը շփման գծի որոշ հատվածներում օգտագործել է անօդաչու թռչող սարքեր

Հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տակավին նկատվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, արձակել է ավելի քան 2000 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը: 

Բացի վերոնշյալ խախտումներից, հակառակորդը շփման գծի որոշ հատվածներում օգտագործել է նաև անօդաչու թռչող սարքեր:

ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ մարտավարական իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների:

Մեկնաբանություններ (1)

Հովսեփ
Ահա և եվրասիական երազի իրականությունը: Բարի գալուստ նոր և ավելի ապահով Եվրասիական Հայաստան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter