ԲՀԿ-ի պատասխանը վարչապետին. «...զի քո է արքայություն եւ զորություն եւ փառք, հավիտյանս հավիտենից, ամեն»
Երեկ լրագրողների հետ զրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանը զգուշացրեց այն քաղաքական ուժերին, որոնք չեն համագործակցի ՀՀԿ-ի հետ, կհայտնվեն կոտրած տաշտակի առջեւ: Վարչապետի խոսքն, անշուշտ, ուղղված էր հենց ԲՀԿ-ին, քանի որ խոսակցություններ կան վերջինիս կողմից կոալիցիան լքելու մասին:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Հետքի» հետ զրույցում ասաց, թե իրենց կուսակցության նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը շատ հստակ պատասխանել է վարչապետի հայտարարության առնչությամբ եւ այս պահին Խաչիկ Գալստյանի խոսքին ավելացնելու ոչինչ չունի:
Իսկ Խաչիկ Գալստյանը հետեւյալ կերպ է արձագանքել վարչապետի հայտարարությանը. «Պարոն վարչապետի ասածներին կարելի է արձագանքել Աստվածաշնչյան խոսքով՝ այսպես լինելու է ընդմիշտ, զի քո է արքայություն եւ զորություն եւ փառք, հավիտյանս հավիտենից, ամեն»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել