HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը դժվարանցանելի են

Հունվարի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, գիշերվա տևական բքից հետո Վարդենյաց լեռնանցքը և Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը դժվարանցանելի են:

Սևանից դեպի Դիլիջանի թունել տանող ճանապարհահատվածում, Սիսիանի տարածաշրջանի Սիսիան-Զանգեր կոչվող հատվածում, Սիսիան - Գորիս - Շուռնուխ - Կապան ավտոճանապարհին, Թալինի տարածաշրջանի Մաստարա - Լանջիկ հատվածում տեղ - տեղ մերկասառույց է:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter