HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ստրասբուրգը երկու օրում երկու կարծիք է հայտնել Հայաստանից առաջադրված դատավորի թեկնածուների վերաբերյալ

ՀՀ Նախագահի հունվարի 12-ի հրամանագիրը, որով ուժը կորցրած ճանաչեց իր 2014 թ· հոկտեմբերի 13-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-543-Ա հրամանագիրը», անակնկալ է եղել դատավորի թեկնածուների համար:

Թեկնածուներից Արայիկ Ղազարյանը «Հետքին» հայտնեց, որ 2014թ·-ի դեկտեմբերի 20-ին Հայաստանի արտգործնախարարությունից էլեկտրոնային նամակով երեք թեկնածուներին տեղեկացրել էին, որ Ստրասբուրգից ստացված տեղեկության համաձայն՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 25-ը կստանան ԵԽԽՎ Գլխավոր քարտուղար Վ. Սավիցկու նամակ-հրավերը, որով կհրավիրվեն ԵԽԽՎ համապատասխան ենթակոմիտե՝ հարցազրույցի:

Դատավորի թեկնածուների հետ հարցազրույցը նախատեսված էր 2015թ. հունվարի 16-ին, ժամը 09.00-ին, ուստի նրանց ասվել է, որ անհրաժեշտ է Ստրասբուրգում լինել հունվարի 15-ին:

Ֆրանսիա մուտքի արտոնագիր ստանալու համար ինքն արդեն ինքնաթիռի տոմս էր գնել, հյուրանոցում տեղ էր պատվիրել եւ դեկտեմբերի 26-ին դրանք ներկայացրել էր Երևանում Ֆրանսիայի հյուպատոսություն: Ա· Ղազարյանի ասելով տոնական օրերին՝ հունվարի 7-ին, Հայաստանի արտգործնախարարությունից կրկին կապվելով իր հետ խորհուրդ են տվել կասեցնել Ֆրանսիա մուտքի արտոնագիր ստանալու գործընթացը՝ առանց մանրամասնելու պատճառը:

Ա· Ղազարյանը հայտնեց, թե իրեն միայն այսօր է հայտնի դարձել, որ Ստրասբուրգում 2014թ·-ի դեկտեմբերի 20-ի որոշմանը նոր որոշում է հետեւել, որով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնելն անհնարին է համարվել: Այս որոշման համար հիմք է ընդունվել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի 2014 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ (2014)6ARM կարծիքը:

Թե ինչ է փոխվել երկու օրում, որ ԵԽԽՎ-ն նոր կարծիք է ներկայացրել թեկնածուների վերաբերյալ՝ առայժմ հայտնի չէ: Արա Ղազարյանը հայտնեց, որ փորձագետների խորհրդատվական խմբի 2014 թվականի դեկտեմբերի 22-ի կարծիքին  ծանոթ չէ, ուստի չի կարող ասել, թե մամուլում շրջանառվող հավանական պատճառներից որն է ընկած այդ փաստաթղթի հիմքում:

Մեկնաբանություններ (1)

Karen
Эх Доллар не повезло сильно

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter