HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունն» առաջարկում է Թռչկանի հարցով խորհրդարանական լսումներ հրավիրել

Այսօր Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանին Թռչկանի ջրվեժի հարցով խորհրդարանական լսումներ հրավիրելու առաջարկով: Նամակում մասնավորապես ասված է.

««Ժառանգություն» խմբակցության անունից դիմում եմ Ձեզ` Չիչխան գետի վրա գտնվող բնության պահպանվող հուշարձան Թռչկանի ջրվեժի տարածքում եւ հաշվին ՀԷԿ կառուցելու, դրա կապակցությամբ պատկան մարմինների տված վիճահարույց շինթույլտվության, բնապահպանական փորձաքննության եզրակացության, ազդակիր համայնքում անցկացված վիճելի լսումների եւ այլ հարցերով խորհրդարանական լսումներ հրավիրելու խնդրանքով:

Նշվածները չափազանց մեծ լարվածություն են հաղորդել ու հուզումների պատճառ դարձել թե տարածաշրջանի համայնքների բնակիչների, թե բնապահպան ու հասարակական ակտիվիստների շրջանում: 

Ակնկալում ենք, որ խորհրդարանական լսումներ կազմակերպելու համար իրավասու մշտական հանձնաժողովը կապահովի հասցեատեր պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների եւ շահախնդիր հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների մասնակցությունը:

Պատրաստ ենք մեծապես օգտակար լինել լսումների կազմակերպման եւ քաղաքացիական շրջանակներից հրավիրյալների մասնակցության ապահովման հարցում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter