
Պերմյակովին ՀՀ իրավապահներին չեն հանձնի` ելնելով ՌԴ սահմանադրությունից
Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո: Հետևաբար Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, նկատի ունենալով ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը, համաձայն որի, ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Դատախազությունը մեջբերում է համանման արգելքի մասին ՀՀ Սահմանադրության 30.1 հոդվածի դրույթներով, որի գործողության պայմաններում ՀՀ որևէ քաղաքացի երբևէ չի հանձնվել այլ պետության:
Քննությունը վարում են ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինները: Քննությունն իրականացվելու է ՀՀ և ՌԴ իրավապահ մարմիների ակտիվ իրավական փոխգործակցությամբ: «Հայկական կողմը հետևողական է լինելու, որ բոլոր մեղավորները օրենքով սահմանված կարգով ենթարկվեն պատասխանատվության»,- նշվում է հաղորդագրությունում:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել