HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեխայի առողջական վիճակը բարելավվում է

Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման բաժնմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Բժշկական կենտրոնում հրավիրված երկրորդ բժշկական կոնսիլիումից հետո, լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է. «Երեկոյան դրական տեղաշարժը ավելի նկատելի կլինի: Ժամանակի խնդիր է: Փոքրիկի առողջական վիճակը մեր հսկողության ներքո է: Երեխան պետք է ապրի»:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը հավելել է, որ բժիշկներն անընդհատ կատարում են իրավիճակի վերլուծություն, որը հնարավորություն կտա ապագայում կատարել առողջական վիճակի վերաբերյալ կանխատեսումներ:

«Դեռևս երկարաժամկետ կանխատեսումներ անելը վաղ է, սակայն Գյումրիի Ավստրիական բժշկական կենտրոնում ցուցաբերվել է անհրաժշետ բժշկական օգնություն»,- հայտնել է Դալլաքյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter