Հակառակորդը մեկ գիշերում հրադադարը խախտել է մոտ 150 անգամ
ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունը հայտնում է, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հունվարի 13-ին և լույս 14-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1400 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերն, անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան քայլերի, շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել