Հրկիզել է սեփական բնակարանը
Ապրիլի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ 16-րդ թաղամասի մի բնակիչ հայտնել է, թե իրենց շենքի բնակարաններից մեկի բնակիչ Գրիգոր Ա.-ն սեփական բնակարանը հրկիզել է: Ոստիկանները պարզել են, որ Գրիգոր Ա.-ն իր բնակարանում դիտավորությամբ հրկիզել է տան գույքը:
Հրդեհը մարվել է նույն օրը` ժամը 13.00-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով: Ձեռնարկվում են միջոցառումներ Գրիգոր Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել