HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է ռեժիսոր, դերասան Յուրի Էլոյանը

Այսօր առավոտյան լուսադեմին ծանր հիվանդությունից հետո 74 տարեկան հասակում մահացել է անվանի հայ ռեժիսոր, մանկավարժ, դերասան Յուրի էլոյանը:

Յուրի Էլոյանը բազում բեմականացումների հեղինակ էր: Առանձնակի արժեք ունեն նրա՝ հեռուստաթատրոնի մի շարք բեմադրությունները: Դրանցից են` Ե. Շվարց, «Երկու թխկի» (կեն­դանի եթեր), Ա. Պետրոսյան, «Աբգար դպիր Թոխաթեցին», Վ. Սարոյան, «Մարդկային կատակերգություն», Ա. Չեխով, «Հիվանդասենյակ N16» (վերջին երկուսի բեմականացումը կատարել է ինքը), Կ. Չապեկ, «Ինչպես է բեմադրվում պիեսը», է. դե Ֆիլիպո, «Տրոմբոնահարը», Կ. Խոդիկյան, «Դար­պասներ»:          

Ռեժիսորը տասնհինգից ավելի ներկայացումներ է իրականացրել ռադիոթատրոնում։ էլոյանը հեռուստատեսային թատրոն բերեց ինքնատիպ, թարմ, մետաֆորիկ ռեժի­սորական մտածողություն եւ հնարքներ` իր մնայուն հետքը թողնելով արվեստի եւ տեխնիկայի այդ բնագավառում։
 

էլոյանի ուսանողների մասնակցությամբ բեմադրություններից ժամանակին մեծ աղմուկ են հանել Սերվանտեսի եւ ժակ Պրեւերի նույնանուն «Հրաշքների թատրոն» գործերը։ Նա առաջին անգամ Երեւանում` «Ռոսիա» կինոթատրոնում, հիմնադրել է «Սրճարան-թատրոն»:

Էլոյանը հավատում էր, որ ժամանակակից թատրոնն այսօր կարիք ունի դերասանական անհատականությունների, նա գտնում էր, որթատրոնը պետք է հենվի դե­րասանական արվեստի վրա։Նա լի էր հավատով եւ երազանքներ էր փայփայում` հայ թատրոնի համարլավագույն ապագա ակնկալելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter