HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդ աղջիկն ինքնասպան է եղել

Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի բնակիչ, 28-ամյա Յանա Մանասյանն այսօր նետվել է Կիեւյան կամրջից: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ որ դեպքի վայր են ժամանել 1-03 շտապբուժօգնության ծառայության աշխատակիցները, սակայն աղջիկն արդեն մահացել է:

Ֆոտոլրագրողը նշում է, որ կամրջին հարակից Հալաբյան փողոցում ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը հայտնաբերել է «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենա, որը պատկանում էր ինքնասպանություն գործած աղջկան:

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի տուգանային հրապարակ:

 

 

 

 

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter