ՀԱԿ-ը ցավակցում է եւ պահանջում արժանի պատիժ բոլոր մեղավորներին
Հայ ազգային կոնգրեսը տարածել է հայտարարություն, որտեղ ասվում է, որ ՀԱԿ-ը խորը ցավակցություն է հայտնում ս.թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած հանցագործության զոհերի բոլոր հարազատներին ու մտերիմներին, ողջ գյումրեցիներին, եւ նկատի ունենալով ողբերգության մասշտաբը՝ հայ ժողովրդին։
Կոնգրեսը նաեւ միանում է հանրապետության քաղաքացիների վրդովմունքին, մանավանդ Հայաստանի իրավապահ մարմինների ոչ պրոֆեսիոնալ գործողությունների կապակցությամբ եւ պահանջում է, որ Հայաստանի իշխանությունը գոնե այսպիսի անփութությունից եւ անպատասխանատու վերաբերմունքից հետո, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների հետ, մինչեւ վերջ բացահայտեն այս ոճրագործությունը՝ արժանի պատժի ենթարկելով բոլոր մեղավորներին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել