HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արկադի Բախին. ռուսական ռազմակայանում բոլոր մեղավորները բացահայտվել են

ՀՀ ՊՆ-ի տեղեկացմամբ` այսօր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ:

Հանդիպման ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովն ավարտել է ներքին ծառայողական քննության աշխատանքները ՌԴ 102-րդ ռազմակայանում, և բոլոր մեղավորները բացահայտվել են: Բանակի գեներալ Ա.Բախինը հայտնել է նաև, որ ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայող, շարքային Վալերի Պերմյակովը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:

Քրեական գործի շրջանակներում հետագա աշխատանքները կիրականացնեն ՀՀ և ՌԴ համապատասխան իրավապահ մարմինները:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես չե՛մ հավատում ռուսական կողմին ու Գյումրիի իրենց բարդա՛կ ռազմակայանի ղեկավարությանը: Ըստ միջազգային իրավունքի և 1997 թ.-ի երկկողմ պայմանագրի՝ ռուս ոճրագործ զինվորականը ՊԻՏԻ հանձնվի ՀՀ իրավապահ մարմիններին. ՎԵՐՋԱԿԵՏ: Սրանից հետո միայն ռուսակա՛ն կողմը կարող է համագործակցել ՀՀ իրավապահ մարմինների հետ: ՀԳ. Համաձայն եմ. ՀՀ գլխավոր դատախազը ԱՆՄԻՋԱՊԵՍ հրաժարական պիտի տա. ամո՛թ նրան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter