Գևորգ Կոստանյանի կոչը. «Համբերեք»
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ի պատասխան գյումրեցիների` Շիրակի մազրային դատախազության շենքից դուրս գալու իրեն ուղղված կոչերին, երկրորդ անգամ հանդիպեց քաղաքացիներին:
Հանրահավաքի մասնակիցներից Լևոն Բարսեղյանը նորից ձևակերպեց ընդհանուր պահանջը. ռուս Պրեմյակովի քրեական գործի գլխավոր դերակատարը պիտի լինի Հայաստանի դատական համակարգը, դատը պիտի լինի Հայաստանի դատարանում:
Գ. Կոստանյանն, ի պատասխան, հավաստիացրեց, որ «այն որ, ամբողջությամբ քրեական գործի քննությունը պետք է իրականացվի մեր մոտ, արդարացի պահանջ է»: Այդ նպատակով, ըստ նրա, այսօր քննիչները առավոտվանից հարցաքննում են կասկածյալին:
«Համբերեք, գործը քննվում: Ես համաձայն եմ ինչին որ դուք ասացիք, բայց այդ ամեն ինչը պրոցես է, գործը քննվում է..... Սովորական հայերեն լեզվով՝ իրավազորության հարց է, յուրիսդիկցիայի հարց է, անունն ինչ ուզում եք դրեք, հիմա այդ անձը ռուսական բազայում է, բայց մեր տղերքն իրականցնում են իրենց գործը»,- ասաց գլխավոր դատախազը` ավելկացնելով, որ : Նա ավելացրեց, որ այդ պատճառով էլ երկու քրեական գործ է հարուցվել՝ մեկը ՌԴ իրավապահներրի, մյուսը՝ հայ իրավապահների կողմից: Ռուսաստանի իրավապահներն իրականացնում են իրենց դատավարությունը, մենք իրականացնում ենք մերը:
Լևոն Բարսեղյանը հանրահավաքի մասնակիցների անունից դատախազին կոչ արեց` իր անունից նամակ գրել Ռուսաստանի գլխավոր դատախազին` գործն ամբողջությամբ Հայաստանի դատական համակարգի իրավասությանը հանձնելու պահանջով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել