Շիրակի մարզի դատախազության շենքի առաջ հավաքված գյումրեցի ցուցարարաներին քիչ առաջ հանդիպեց նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Վերջինիս համար, իր խոսքով, ընդունելի է ժողովրդի պահանջը` Պրեմյակովին հանձնել Հայաստանի իրավապահներին: «Թշնամին», նրա խոսքով, ցանկացել է պառակտում մտցնել, իսկ մենք «կուտը կերել ենք»:
«Մենք նրանցից պահանջելու ենք ոճրագործին հանձնել Հայաստանի իրավապահ մամիններին: Այստեղ մենք երկու կողմում էլ հայեր ենք կանգնած, պահանջի օբյեկտը այստեղ չէ»,- ասաց եպիսկոպոսը: Հանրահավաքի մասնակիցները պնդեցին, որ իրենց պահանջը Հայաստանի իշխանություններից է: Թեմի առաջնորդը մտավ է Շիրակի դատախազության շենք` հարցը Գ. Կոստանյանի հետ քննարկելու համար:
Կարճատև քննարկումից հետո եպիսկոպոսը դուրս եկավ դատախազության շենքից` հայտնելով, որ իր տպավորությամբ գլխավոր դատախազը անելու է ամեն ինչ, անհրաժեշտ է ընդամենը որոշակի ժամանակահատված` քննչական գործողությունների համար: Հանարահավաքի մասնակիցները, թեև եպիսկոպոսի կոչին, միաձայն աղոթեցին, սակայն նրա վերջին հայտարարությունից հետո սկսեցին վանկարկել` սուտ է` պահանջելով դատախազի հրաժարականը:
Ի պատասխան` Գևորգ Կոստանյանը ստիպված եղավ երրորդ անգամ հանդիպել հանրահավաքի մասնակիցներին` հայտարարելով, որ քաղաքացիների ներկայացրած պահանջով դիմելու է Ռուսաստանի գլխավոր դատախազին: «Երբ որ մերժում կստանանք, քննարկենք նոր հնարավոր հետագա քայլերը, հիմա քննիչները զորամասում են, իրենց գործողություններն են կատարում, բայց որ ես դիմելու եմ, դա միանշանակ»,- ասաց նա:
Դատախազի ելույթից հետո գյումրեցի ցուցարարները բաժանվեցին երկու խմբի: Նրանց մի մասը դեռևս շենքի մոտ է` որոշելով տեղից չշարժվել այնքան ժամանակ, մինչև Գևորգ Կոստանյանը խոստացածի համաձայն, դիմի Ռուսաստանի գլխավոր հյուպատոսին և ստանա պատասխան: Նրանք դատախազությունից պահանջում են նաև կարճ տեսանյութ` ապացույց, որ Պրեմյակովը չի հանձնվել ռուսներին, և դեռևս Հայաստանում է: Ցուցարարների մյուս մասը պահանջի կատարման այլ տարբերակ ընտրեց` շարժվելով Գյումրիում Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսարան: Իրավիճակը լարված է: Ցուցարարները հյուպատոսարանի շենքի մոտ են:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել