HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրեցի ցուցարարների և ոստիկանների միջև բախում է սկսվել. կան վիրավորներ(լրացվող)

Գյումրեցի ցուցարարները Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի մոտակայքում են: Ոստիկանների և նրանց միջև բախում է սկսվել: Իրավապահները նախ պատ ստեծեցին` չթողնելով, որ հանրահավաքի մասնակիցներն առաջ շարժվեն: Նրանք փակել են դեպի հյուպատոսարան տանող ճանապարհը: Ցուցարարները սկսեցին քարեր նետել վահաններով և մահակներով զինված իրավապահների վրա: Վերջիններս պայթուցիկներ նետեցին դեպի ցուցարարները: Հանրահավաքի մասնակիցներից այժմ կան վիրավորներ: Շտապօգնության մեքենաները նրանց տեղափոխեցին դեպքի վայրից: Առայժմ հայտնի չէ, թե ինչ վնասվածք են ստացել նրանք ծխահարումից, և քանի հոգի են շտապօգնության մեքենաներով տեղափոխվածները:

Ցուցարարների հետ այժմ բանակցում է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` փորձելով հանգստացնել նրանց: Քիչ առաջ հարահավաքի մասնակիցներին միացավ նաև պատգամավոր Մարտուն Գրիգորյանը` նրանց համոզելով վերադառնալ Շիրակի մարզի դատախաուզության շենքի մոտ, պայքարը շարունակել այնտեղ և դուրս չգալ ոստիկանների դեմ: «Եթե ավելորդ հրահրում եղավ ոստիկանության դեմ, եկեք պայմանավորվենք, դրան պատժելու ենք: Ոստիկանության խնդիրը կարգուկանոնը պահելն է: Թյուրիմացություն էր, ինչ էր, եղավ, էդ ամեն ինչը անցած է: Մեր ոստիկաններն են, բերեք, հանգստացեք: Էրթանք, հասնինք մեր գործին»,- ասաց Մարտուն Գրիգորյանը` գյումրեցիներին առաջնորդելով դեպի դատախազության շենք: 

Մեկնաբանություններ (2)

Արմենակ Եղիայեան
Իսկ որտե՞ղ ես դուն, Վասակ Սիւնի:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Որտե՞ղ է «Եռյակը»: Որտե՞ղ են հհկ-ական «նժդեհականները», «արծիվները» և «դավիթբեկյան ուխտավորները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter