
Շիրակի թեմի առաջնորդը ցուցարարներին հորդորում է տուն գնալ
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը վերադարձել է ցուցարարների մոտ: Նա հորդորեց ցուցարարներին գնալ տուն՝ ասելով՝ բավ է այսօր, կա 14 վիրավոր, 13 ձերբակալված:
Սրբազանը նշեց, որ հենց հիմա մտնում է գլխավոր դատախազի մոտ, որպեսզի կխնդրի և կհորոդորի ազատ արձակել 13 ձերբակալվածներին: Իսկ ինքը կմնա դատախազության մոտ մինչև ցուցարարները ցրվեն:
Նշենք, որ հիվանդանոց էր տեղափոխվել ևս երկու ոստիկան: Ինչպես «Հետքին» տեղեկացրեցին Գյումրու բժշկական կենտրոնից, այս պահին բժշկական օգնություն է ստանում հինգ ոստիկան, իսկ քաղաքացիները գնացել են տուն, քանի որ ծանր վնասվածքներ չեն ստացել:
Գյումրու ԲԿ-ից հայտնեցին, որ ոստիկաններից մեկին տեղափոխում են Երևան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել