HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին կրկին վիրահատել են

Այսօր վաղ առավոտյան Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կայացած ընդլայնված խորհրդակցության արդյունքում որոշվել է կրկին վիրահատել Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի փրկված 6-ամսյա փոքրիկին` Սերյոժա Ավետիսյանին: Ժամը 14:00-ին Հայաստանի և արտերկրից հրավիրված առաջատար մասնագետների մասնակցությամբ կայացել է ընդլայնված կոնսիլիում: Հեռախոսակապի միջոցով կապ է հաստատվել Քլիվլենդի (ԱՄՆ), Իսրայելի, Ֆրայբուրգի (Գերմանիա), Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, աշխարհի լավագույն կլինիկաների մասնագետների հետ: Կյանքին սպառնացող բարդությունները, ինչպես նաև երեխայի հետագա խորը հաշմանդամության վտանգը կանխարգելելու նպատակով մասնագետները համատեղ որոշում են կայացրել գլխուղեղի փորոքների վիրաբուժական միջամտության միջոցով կատարել դրենավորում:

Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը, վիրահատությունը հայաստանյան մասնագետների հետ կատարել է անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր, Սանկտ-Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար Վիլյամ Խաչատրյանը:

Մինչ վիրահատությունն իրականացվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները` հաշվի առնելով,որ այն հնարավորություն կընձեռի կանխարգելել կյանքին սպառնացող հնարավոր բարդությունների զարգացումը, որոնց միտումները կլինիկորեն դեռևս առկա չեն, սակայն մասնագետների կարծիքով կարող են ձևավորվել կարճ ժամանակահատվածում:

Վիրահատությունը բարեհաջող է անցել, տևել է 20 րոպե: Երեխան այժմ գտնվում է մանկական վերակենդանացման բաժանմունքում: Նախարարության հաղորդմամբ` երեխայի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:

Մեկնաբանություններ (1)

gohar
The Cleveland Clinic was ranked as the fourth best hospital in America for complex and demanding situations according to the 2013 U.S. News & World Report America's Best Hospitals report and ranked number one for cardiac care for 20 years in a row.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter