HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը պաշտոնական այցով Վրաստանում է

Հունվարի 16-ին կայացավ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան: Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը:

Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ` պատվիրակությանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Լեվան Գիրշիաշվիլին: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ներկան և ապագա հեռանկարները, անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Զրուցակիցները նշել են, որ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության խորացումը առաջնահերթությունների թվին է դասվում և Հայաստանում, և Վրաստանում: Որպես համագործակցության առանցքային ուղղություն` կարևորվել են ռազմական կրթությունն ու ուսումը:, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել վրացական կողմին` Սաչխերե լեռնային պատրաստության ուսումնական կենտրոնում հայոց զինուժի անձնակազմի մասնագիտական վերապատրաստման բարենպաստ հնարավորություններ ստեղծելու համար:

Հանդիպման վերջում երկու պետությունների պաշտպանական գերատեսչություններում միջազգային համագործակցության համար պատասխանատու պաշտոնյաները ստորագրել են հայ-վրացական երկկողմ ռազմական համագործակցության 2015թ. պլանը:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեի հետ, իսկ Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանք Կապանաձեի կողմից  հյուրընկալվել է պաշտոնական ճաշի:

Հայկական պատվիրակությունն այցելել է նաև  Գորիում տեղակայված Վրաստանի ազգային պաշտպանական ակադեմիա: Ռազմակրթական այս օջախում Դավիթ Տոնոյանը հանդես է եկել«Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությունը և միջազգային կազմակերպությունների դերակատարումը»  խորագիրը կրող զեկուցումով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter