Հանրապետության մի քանի տարածաշրջաններում տեղում է ձյուն. կան դժվարանցանելի ճանապարհներ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Մարալիկում, Արտաշավանում, Ապարանում, Արագածում, Վանաձորում, Տաշիրում, Աբովյանում, Ճամբարակում, Գավառում, Վարդենիսում և Վայքում տեղում է ձյուն:
Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով, համաձայն նախարարության պաշտոնական հաղորդագրության, ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական նշանակություն ավտոճանապարհները բաց են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել